Հայաստանի արդարադատության նախարարության ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արթուր Սաքունցը հրատապ հաշվետվություն է ներկայացրել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:

Հաշվետվության մեջ մասնավորապես ասված է.

«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը սույն թվականի հունիսի 9-ի թիվ 11-12 եւ հուլիսի 22-ի թիվ 11-17 հրատապ հաշվետվություններով դիմել է ՀՀ արդարադարության նախարարին ծանր հիվանդ դատապարտյալների առողջական խնդիրներով:

Դարապարտյալներից 2-ը` Հ. Դ.-ն եւ Ա. Թ.-ն ենթարկվել են բժշկական համապատասխան հետազոտության եւ ԲԱՀ-ի որոշմամբ ներկայացվել են միջգերատեսչական հանձնաժողովին:

Սակայն մինչ օրս վերոհիշյալ հանձնաժողովը ոչ մի քայլեր չի ձեռնարկել որեւէ որոշում կայացնելու համար:

Նման անտարբերության արդյունքում Հ. Դ.-ն 2 անգամ ինքնավնասման է դիմել: Հայտնում ենք նաեւ, որ վերջին օրերին նրա վիճակը կտրուկ վատթարացել է:

Դիտորդների խումբը դատապարտում է նման չկանոնակարգված գործելաոճը, որը հանգեցնում է մարդու իրավունքների կոպիտ խախտման:

Ակնկալում եմ Ձեր միջամտությունը իրավունքների ոտնահարման դեպքերը բացառելու եւ դատապարտյալներին օրենքով վերապահված իրավունքների կատարումը բարեխղճորեն եւ ողջամիտ ժամկետներում ապահովելու համար»: