Ապրիլի 25-ի գիշերը ռուսական բանակը հարձակողական անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է սկսել Դնեպրոպետրովսկի մարզի վրա՝, որի արդյունքում հարձակման են ենթարկվել մի քանի բնակավայրեր։ Պավլոգրադ քաղաքում անօդաչու թռչող սարքը հարվածել է բազմահարկ բնակելի շենքին։ Արդյունքում զոհվել է՝ երեք, վիրավորվել՝ ութ մարդ, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նրա տվյալներով՝ մահացածների թվում են 76-ամյա կին և մեկ երեխա։ Վիրավորներից մեկը ծանր վիճակում է։ Ռուսական զորքերը FPV անօդաչու թռչող սարքերով և «Գրադ» բազմակի կրակի հրթիռային համակարգերով հարվածել են նաև Նիկոպոլին և Մարգանեցին։ «Գործարանը վնասվել է։ Ոչ ոք չի տուժել»,-պարզաբանել է Լիսակը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ապրիլի 24-ի երեկոյից ի վեր Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 103 հարձակողական անօդաչու թռչող սարքերով և այլ տեսակի անօդաչու թռչող սարքերի իմիտատորներով, որոնք արձակվել են Կուրսկից, Բրյանսկից և Օրյոլից։ Նրանց հաջողվել է խոցել 41 անօդաչու թռչող սարք, մինչդեռ ևս 40-ը չեն հասել իրենց նշանակետին։ Հարձակումից տուժել են Խարկովի, Սումիի, Չերկասիի, Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի մարզները։ Ապրիլի 24-ին ռուսական զորքերը թևավոր և բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։ Հրթիռներից մեկը հարվածել է Սվյատոշինսկի շրջանի բազմահարկ բնակելի շենքին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ զոհվել է՝ 12, վիրավորվել՝ 87 մարդ։ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակումը ամենամահացուն էր 2024 թվականի հուլիսից ի վեր, երբ զոհվեց 34 մարդ, նրանց թվում՝ «Охматдет» հիվանդանոցի երեխաներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ռուսաստանին Կիևի վրա հարձակման համար։ «Դրա անհրաժեշտություն չկար է և շատ անպատեհ ժամանակ է։ Վլադիմիր, կա՛նգ առ», - գրել է Սպիտակ տան ղեկավարը իր Truth Social սոցիալական ցանցում և կրկին կոչ արել խաղաղության համաձայնագրի։ Ավելի ուշ նա Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ Պուտինը կանսա իր հորդորին։




























