Դեկտեմբերի 31-ին, ժամը 05:25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի 88-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերել են քնած վիճակում գտնվող, 85-ամյա Նինա Շախնազարյանին։




























