ԱՄՆ Տեխաս նահանգում դիահերձարանի սեփականատիրոջը մեղադրել են դիակների վրա սահմռկեցուցիչ փորձեր անցկացնելու, մասնավորապես՝ «գլուխներ, ձեռքեր և ողնաշարեր կտրելու»՝ զմռսման հեղուկների ազդեցությունը փորձարկելու համար, հաղորդում է NBC News-ը:
Օսթինի ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքային դիահերձարանի օպերատորը՝ 50-ամյա Ադելին Նգան-Բին Բուիի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել դիակների չարաշահման և պետական փաստաթղթեր կեղծելու համար:
Դատական փաստաթղթերը ցույց են տալիս, որ հետաքննությունը սկսվել է, երբ դիահերձողը մեղադրանքներ է ներկայացրել Տեխասի հուղարկավորության հանձնաժողովին՝ կարգավորող մարմիններին: Պաշտոնյաները հայտնել են, որ Բուին հետաքննողներին պատմել է փորձարկումների մասին:
Նա խոստովանել է, որ մոտ 15 դիակ է խեղվել և փորձարկումների ենթարկվել։
Միաժամանակ, մեղադրյալի փաստաբան Ջեսիկա Հյուինը հանրությանը կոչ է արել նրա վերաբերյալ հապճեպ եզրահանգումներ չանել։
«Մեր քրեական արդարադատության համակարգը հիմնված է անմեղության կանխավարկածի և ապացույցների, փաստերի ու դրանց աղբյուրների ուշադիր, քննադատական գնահատման վրա,-ասված է Հյուինի հայտարարության մեջ։ -Այս գործը լի է բարդություններով, որոնք ակնառու չեն և չպետք է սենսացիա դառնան»։



























