Թուրքիայի առողջապահության նախարարի երեխաները վարակվել են «խոզի գրիպով»։ Թուրքական Ilhas կայքէջի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը հայտնել է, որ իր աղջիկը եւ տղան նույնպես վարակվել են «խոզի գրիպով»։ «Ես ու կինս պատվաստվել ենք, սակայն երեխաներս ժամանակ չեն ունեցել պատվաստվել»,- ասել է առողջապահության նախարարը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ խոզի գրիպից Թուրքիայում արդեն մահացել է 74 հոգի։
Ի դեպ Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը «խոզի գրիպի» պատվաստանյութերը Թուրքիա ներկրելու առաջին օրը հեռուստաէկրանի առաջ պատվաստվեց։ Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նախագահ Աբդուլլահ Գյուլը հրաժարվեցին պատվաստվել։


























