Նիկարագուայի արտաքին գործերի նախարար Վալդրակ Ջենթսկեն տեղեկացրել է ՄԱԿ կրթության, գիտության եւ մշակույթի (ՅՈւՆԵՍԿՕ) հարցերով գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, որ երկիրը դուրս է գալիս կառույցից, քանի որ այն մրցանակ է շնորհել La Prensa թերթին, որին կենտրոնաամերիկյան երկրի իշխանությունը համարում է բռնությանը եւ դաժանությանը սատարող պարբերական, որը վարում է նաեւ Նիկարագուայի գործերին ԱՄՆ միջամտությունը խրախուսող քաղաքականություն։
Նիկարագուայի կառավարությունը «ծանուցում է այս կազմակերպությունից դուրս գալու իր ինքնիշխան եւ անշրջելի որոշման մասին»,- նշվել է Ջենթսկեի հայտարարությունում, որի տեքստը հրապարակել է տեղի El 19 digital պորտալը:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Նիկարագուան «անընդունելի» է համարում «ՅՈւՆԵՍԿՕ-ի գործողությունները», որը հայտարարել է «La Prensa թերթի անարժան ճանաչման մասին», եւ երկիրը «դատապարտում եւ մերժում է դա ամենավճռական ձեւով»։
Ջենսթկեի խոսքով՝ պարբեականն «իսկական դավաճան է» Նիկարագուայի համար՝ «լինելով լրատվամիջոց, որը պատմականորեն աջակցել է բռնությանը, ներքին գործերին միջամտությանը, ատելությանը եւ դաժանությանը Նիկարագուայում»:




























