«Այլընտրանք Գերմանիայի համար»-ը դատի է տվել Գերմանիայի սահմանադրության պահպանության դաշնային գործակալությանը՝ վերջինի որոշման հետ կապված, որը կուսակցությունը ճանաչել է «աջ ծայրահեղական կազմակերպություն»։ Այս մասին DPA գործակալությանը տեղեկացրել է Դանիել Թափը՝ ԱԳՀ ղեկավար Ալիս Վեյդելի մամուլի քարտուղարը։
Հայցը ներկայացվել է Քյոլնի վարչական դատարան, որտեղ գտնվում է Գերմանիայի հակահետախուզական ծառայության շտաբը։ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) փաստաբաններն ավելի վաղ պահանջել էին Սահմանադրության պաշտպանության գրասենյակից այսօր մինչեւ ժամը 08:00-ն փոխել կուսակցությունը «աջ ծայրահեղական» որակելու որոշումը, հակառակ դեպքում սպառնացել են բողոք ներկայացնել։ Այս սպառնալիքին հակահետախուզությունը չի արձագանքել, որից հետո ԱԳՀ-ն դիմել է դատարան։





























