Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան մայիսի 7-ին կայցելի Ֆրանսիա: Սա կլինի նրա առաջին այցը Եվրոպա, հաղորդել է BFMTV-ն՝ հղում կատարելով Ելիսեյան պալատի աղբյուրին:
Փարիզում նա բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Մակրոնը «կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը նոր, ազատ, կայուն, ինքնիշխան Սիրիայի կառուցմանը»,- նշել է աղբյուրը։
Ֆրանսիական պետության ղեկավարը Ահմեդ աշ-Շարաային հրավիրել էր այցելել Ֆրանսիա դեռեւս փետրվարի սկզբին։




























