Հայրենական մեծ պատերազմի 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանը պատրաստվում է Երեւանից Մոսկվա մեկնել Հաղթանակի շքերթին։ Նա այդ առիթով հատուկ կոստյում է հագել, որի վրա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո որպես վետերան ստացած բոլոր մեդալներն ու շքանշաններն են։

9Z1A4592.jpg (7.47 MB)

Ցույց է տալիս դրանցից երկուսը՝ «Արիության համար» մեդալները։ Մեկը Նովոռոսիյսկի ազատագրման համար է, երկրորդը՝ Ղրիմի։ Հարցին, թե հույս ունի այնտեղ հանդիպել ծառայակիցների հետ, նա պատասխանում է. «Մերոնցից ոչ ոք այլեւս ողջ չէ։ Միայն ես եմ մնացել»։

9Z1A4595.jpg (6.87 MB)

Ջավախքի Բոգդանովկայի շրջանից (այժմ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Վրաստան), որտեղից է Ներսես Սիմոնյանը, 5 000 մարդ գնաց պատերազմ, ռազմաճակատից վերադարձավ ընդամենը երեք հազարը, բայց նա միակն է, որ ապրեց՝ տեսնելու հաղթանակի 80-ամյակը։

9Z1A4637.jpg (7.63 MB)

Ներսես Սիմոնյանը բանակ է զորակոչվել 1942թ. սեպտեմբերին՝ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։ Նույն դասարանից յոթ տղա՝ չորսը զոհվեցին, երկուսը, այդ թվում Ներսեսը, պատերազմի ժամանակ վիրավորվեցին ու զորացրվեցին, մեկը հասավ Բեռլին։

9Z1A4652.jpg (7.68 MB)

1942-ի աշնանը ռազմաճակատում ծանր վիճակ էր, հիշում է վետերանը։ «Թշնամին արդեն հասել էր Հյուսիսային Կովկաս, նա արդեն կանգնած էր Ստալինգրադի մոտ, Մոսկվայի եւ Լենինգրադի մոտ: Սեւ ծովի առափնյա գիծը մինչեւ Նովոռոսիյսկի արվարձանները չգրավված մնացին, իսկ քաղաքը գրավված էր գերմանացիների կողմից»,- ասում է նա: Նովոռոսիյսկի համար ծանր մարտերը տեւեցին գրեթե մեկ տարի. 1943թ. սեպտեմբերի 17-ին դժվար մարտերով քաղաքը վերագրավվեց։

9Z1A4704.jpg (11.24 MB)

Ներսես Սիմոնյանը կռվել է 318-րդ դիվիզիայի կազմում; Մոտակայքում կռվել է հայտնի հայկական Թամանյան դիվիզիան, հիշում է նա։ Հետո սկսվեց Ղրիմի համար պայքարը։ Ներսես Սիմոնյանը մասնակցել է դեսանտային գործողությանը, որի արդյունքում խորհրդային բանակը ամրացել է Կերչի թերակղզում։

9Z1A4742.jpg (7.03 MB)

«Մենք անցել ենք Կերչի նեղուցը ծանր մարտերով»,- հիշում է նա։ Կորուստները շատ էին, այդ թվում՝ հայերի շրջանում, եւ այսօր նրանց գերեզմանները կարելի է տեսնել Ղրիմի գերեզմանատներում։ Հաղթանակը հեշտ ձեռք չբերվեց։ Բայց դիմացանք, եւ 1944թ. մայիսի 9-ին Սեւաստոպոլն ազատագրվեց»։ Նախօրեին Սիմոնյանը ծանր վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել են թիկունք։

9Z1A4753.jpg (7.95 MB)

Տեղափոխումը տեւել է մեկ ամիս՝ հոսպիտալից հոսպիտալ, առաջնագծի երկայնքով, մինչեւ նրան բերել են Թբիլիսի, որտեղ երկար բուժվել է, ապա զորացրվել ու վերադարձել հայրենի Ջավախքի Հեշտիա գյուղ։ «Հյուսիսային Կովկասի եւ Ղրիմի ազատագրումը մեծ նշանակություն ուներ մեզ՝ հայերիս համար»,- ասում է վետերանը։ «Թուրքիան իր զորքերը պատրաստ էր պահում, եւ եթե գերմանացիներն ավելի առաջ շարժվեին դեպի Կովկաս, նա կհարձակվեր մեզ վրա»:

9Z1A4826.jpg (1.21 MB)

Զորացրվելուց հետո իր հայրենի կոլտնտեսությունում աշխատանքի է անցել, հետո սովորել Երեւանի պետական համալսարանում, հետո վերադարձել Ջավախք եւ 50 տարի աշխատել դպրոցում՝ ուսուցչից մինչեւ տնօրեն։

9Z1A4841.jpg (972 KB)

Հետո թոշակի է անցել եւ տեղափոխվել Երեւան, որտեղ բնակություն էին հաստատել նրա չորս երեխաները։

9Z1A4851.jpg (10.35 MB)

Այն դիվիզիան, որում ծառայել է Ներսես Սիմոնյանը, եղել է բազմազգ։ Կային խորհրդային բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Իսկ այնտեղ՝ ռազմաճակատում, իսկական բարեկամություն կար՝ մարտերով թրծված։ «Այն ժամանակ Խորհրդային Միությունում ժողովուրդների միջեւ իսկական բարեկամություն կար, հետո երկրները գնացին իրենց ճանապարհով, ամեն մեկն իր ճանապարհով: Ուրիշ ժամանակներ են եկել, եւ դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ»,- ասում է նա՝ ավելացնելով, որ մեր ժողովուրդների բարեկամությունը շարունակվում է մինչ օրս. «Երբ, օրինակ, այցելում եմ Վրաստան, դա զգում եմ։ Միգուցե վերեւում, իշխանական կառույցներում այլ կերպ են մտածում, իսկ հասարակ մարդկանց մակարդակում բարեկամությունը մնում է»։

9Z1A4882.jpg (5.70 MB)

Ուսուցիչ Ներսես Սիմոնյանը մեկից ավելի սերունդ է դաստիարակել եւ մեկից ավելի սերնդի պատմել Մեծ հաղթանակում հայ ժողովրդի հերոսական ավանդի մասին. Խորհրդային Միության 107 հերոսներ, Փառքի շքանշանի 27 ասպետներ, տարբեր աստիճանի 100-ից ավելի հրամանատարներ, ընդհուպ մինչեւ մարշալներ։ Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը մեկնել է ռազմաճակատ՝ չհաշված խորհրդային այլ հանրապետությունների հայերին։ Եվ նրանցից շատերը չվերադարձան... «Հայերն իրենց դրսեւորեցին որպես իսկական մարտիկներ, որպես հերոսներ, եւ նոր սերունդը պետք է իմանա այդ մասին, նրանք պետք է իրենց պապերից սովորեն հայրենասիրություն եւ արիություն: Մենք հպարտանալու բան ունենք»,- ասում է նա։

9Z1A4884.jpg (1.06 MB)