Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ համաներման մասին» օրենքը, հաղորդում է Белта գործակալությունը՝ վկլայակոչելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը։ Դատապարտյալների մեծ մասի համար օրենքով սահմանված համաներման կիրառման հիմնական պայմաններն են հանցագործության պատճառած վնասի ամբողջական փոխհատուցումը, ինչպես նաև «պատիժը կրելու ժամանակահատվածում դրական բնութագիրը», գրում է բելառուսական լրատվամիջոցը։
Օրենքը նախատեսում է պատժից ազատում և քրեական պատասխանատվության այլ միջոցներ կամ պատժի մեղմացում դատապարտյալների մի շարք կատեգորիաների համար մեծ հասարակական վտանգ չներկայացնող կամ ավելի քիչ լուրջ հանցագործություններ կատարելու համար։ Նրանց թվում են անչափահասները, հղի կանայք, 18 տարեկանից փոքր երեխա ունեցող կանայք և միայնակ տղամարդիկ, I և II խմբերի հաշմանդամները, Չեռնոբիլի աղետից տուժածները, ինչպես նաև զինվորական ծառայության կամ կիսառազմական կազմակերպություններում ծառայության ընթացքում վիրավորված կամ հիվանդացածները և այլ անձինք։
Սահմանափակման կամ ազատազրկման դատապարտվածները, ովքեր չեն կարող լիովին օգտվել համաներման իրավունքից, պատժի կրման ժամկետը մասնակիորեն կկրճատվի 1 տարով։ Օրենքը միաժամանակ մի շարք նորարարություններ է նախատեսում։ Մասնավորապես, պատժից և քրեական պատասխանատվության այլ միջոցներից լիովին ազատված անձանց ցանկը համալրվել է որոշակի հիվանդություններից տառապող անձանց նոր կատեգորիայով։
70 տարեկանը լրացած նախկինում մինչև 6 տարի չդատապարտված անձանց համար պատիժը փոխարինվում է ավելի մեղմ պատժով՝ ազատության սահմանափակման տեսքով՝ առանց բաց տիպի ուղղիչ հաստատություն ուղարկելու։ Լրիվ համաներման փոխարեն ներդրվում է մասնակի համաներում՝ անձի մահվան հանգեցրած անփութության հանցագործությունների համար դատապարտված անձանց համար պատժի 1 տարով կրճատման տեսքով։ Նախնական գնահատականներով՝ համաներումը կանդրադառնա գրեթե 8 հազար դատապարտյալների վրա։
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։





























