Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, որը իշխանության գալուց հետո առաջին անգամ այցելում է Եվրոպա, չորեքշաբթի ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ նրան դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։
Եվրոպան ճնշում է գործադրում Շարաայի վրա՝ պահանջելով ցույց տալ, որ նա լուրջ է վերաբերվում մարդու իրավունքների պաշտպանությանը։
Միաժամանակ, Դամասկոսը ձգտում է տապալված նախագահ Բաշար Ասադի օրոք սահմանված պատժամիջոցների լիակատար վերացմանը, ընդգծում է գործակալությունը։





























