Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերություններում ստեղծված իրավիճակը մեծ մտահոգություն է առաջացնում, չորեքշաբթի Վարշավայում Եվրոպայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից առաջ լրագրողներին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քայա Կալասը, հաղորդում է Reuters-ը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն փորձում է միջնորդել և նվազեցնել լարվածությունը։

Հնդկաստանը չորեքշաբթի հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանին և Քաշմիրին՝ ի պատասխան Փահալգամում հարձակման։

Պակիստանն, իր հերթին, հայտարարել է, որ խոցել է հինգ հնդկական ինքնաթիռ և խոստացել է հակահարված տալ երկու միջուկային զենք ունեցող հարևանների միջև վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենակատաղի մարտերին։