Դանիայի արտգործնախարար Լարս Լոկկե Ռասմուսենը չորեքշաբթի հայտարարել է, որ կկանչի Դանիայում ԱՄՆ ժամանակավոր դեսպանին, երբ The Wall Street Journal-ը հաղորդել է, որ Թրամփի վարչակազմը ԱՄՆ հետախուզական ծառայություններին հրամայել է ուժեղացնել Գրենլանդիայի լրտեսումը, հաղորդում է Reuters-ը։

«Ես կարդացի The Wall Street Journal-ի հոդվածը, և այն ինձ շատ է անհանգստացնում, քանի որ մենք չենք լրտեսում մեր բարեկամներին,- Վարշավայում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Ռասմուսենը։ -Մենք  կանչելու ենք ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարին՝ Արտաքին գործերի նախարարության հետ քննարկելու համար, թե արդյոք կարող ենք հաստատել այս տեղեկատվությունը, որը որոշ չափով մտահոգիչ է»։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է զավթել Գրենլանդիան՝ Դանիայի կիսաինքնավար տարածքը, և ընդլայնել կղզում ԱՄՆ ռազմական ներկայությունը։