ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի և Պակիստանի միջև սրված հարաբերությունների թուլացման կոչ է արել, հաղորդում է CNN-ը։

Օվալաձև աշխատասենյակում նա հայտարարել է, որ պատրաստ է օգնել մեղմելու ներկայիս բռնությունը։

«Իմ դիրքորոշումն այն է, որ ես համաձայն եմ երկու կողմերի հետ էլ»,-ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ երկու կողմին էլ շատ լավ է ճանաչում, և ուզում է տեսնել՝ ինչպես են նրանք գլուխ հանելու։ «Ուզում եմ տեսնել, որ նրանք կկարողանան կագ առնել հիմա, և հուսով եմ, որ կկարողանան կանգ առնել հիմա»,: Թրամփը շեշտել է որ «շատ սոսկալի իրավիճակ» է ստեղծվել: