ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հաղորդակից է դարձրել իր տպավորություններին՝ Անկարային «հավատարիմ և գործունակ դաշնակից» անվանելով։
«Հաճելի է այսօր Անկարայում հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, քանի որ մենք պատրաստվում ենք հաջորդ ամիս անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ Դաշինքն ամրապնդելու համար»։
Թուրքիան հավատարիմ և գործունակ դաշնակից է։ Մենք քննարկեցինք նաև Ուկրաինայի հարցը, որտեղ խաղաղության ուղղությամբ շարժվելու իրական հնարավորություն կա», - գրել է նա Х սոցիալական ցանցում:
Նշենք, որ Ռյուտեի և Էրդողանի միջև Անկարայում բանակցությունները տեղի են ունեցել փակ ձևաչափով։





























