ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հետաքննություն է սկսել ԱՄՆ հետախուզական համայնքի 12 անդամների նկատմամբ՝ The New York Times (NYT) և The Washington Post (WP) պարբերականների լրագրողներին կառավարական գաղտնիքներ բացահայտելու մեղադրանքով։ Հետաքննության մասին Fox News հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի ներկայացուցիչը։

Ըստ հեռուստաալիքի աղբյուրների՝ մայիսի սկզբին ԿՀՎ երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից՝  Tren de Aragua թմրամիջոցների կարտելի մասին The New York Times-ն գաղտնի տեղեկատվություն տրամադրելու համար։ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը քայլեր է ձեռնարկել հետախուզական զեկույցները քաղաքականացնելու և «նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը խափանելու փորձեր արած» աշխատակիցներին բացահայտելու համար, հայտնում են Fox News-ի աղբյուրները։