Կատարի վարչապետ Մուհամեդ բին Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանին բացատրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Boeing 747-8 ինքնաթիռի ծրագրված փոխանցումը գործարք է, ոչ թե նվեր։ Կատարի ղեկավարի խոսքերը մեջբերել է CNN-ը։

Ալ Թանիի խոսքով՝ ինքնաթիռի հանձննումը «միջկառավարական գործարք» է, այլ ոչ թե թագավորական ընտանիքի անձնական նվեր: Կատարի քաղաքական գործչի հայտարարությունը հնչել է այն մեղադրանքների ֆոնին, որ Դոհան ապօրինի լոբբիստական ​​մեթոդներ է կիրառում։

Թրամփը ինքնաթիռը զննել է դեռեւս 2025թ. փետրվարին, երբ այն վայրէջք կատարեց Ուեսթ Փալմ Բիչ օդանավակայանում: Ինքնաթիռը «թռչող պալատ» է։ Ակնկալվում է, որ այն կծառայի որպես նախագահական նոր ինքնաթիռ:

Մայիսի 14-ին Թրամփի Կատար կատարած այցի ընթացքում ԱՄՆարաբական պետության հետ կնքել է ավելի քան 243 մլրդ դոլար արժողությամբ գործարքներ՝ ներառյալ 210 Boeing ինքնաթիռների եւ GE Aerospace շարժիչների վաճառքը Qatar Airways-ին։ Boeing-ի համար գործարքը նշանավորել է շուկայական դիրքի կտրուկ բարելավում այն ​​բանից հետո, երբ պատվերներն ընկան 60 տոկոսով Ալյասկայում ինքնաթիռի դիտահորի միջադեպի եւ համատարած գործադուլների ֆոնին:

Մինչ այդ Թրամփը հայտնել էր, որ ինքնաթիռը իրեն նվիրել են, եւ խոստացել է, որ այն կհանձնի ԱՄՆ ՌՕՈւ-ին իր նախագահության ավարտին։