Ամերիկյան Starbucks սրճարանների ցանցը դիտարկում է չինական բիզնեսում իր մասնաբաժինը վաճառելու հնարավորությունը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ ցանցի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել մի քանի պոտենցիալ ներդրողների հետ։ Քննարկվող ակտիվների արժեքը հասնում է մի քանի միլիարդ դոլարի։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։
Չինաստանը Starbucks-ի մեծությամբ երկրորդ խոշոր շուկան է: Չինաստանում գործում է այս ցանցի ավելի քան 7,7 հազար սրճարան։ Սակայն ամերիկյան ընկերությանը լուրջ մրցակցություն է սպասվում տեղական ընկերությունների կողմից։ Օրինակ, չինական Luckin Coffee ցանցն արդեն գերազանցել է Starbucks-ի զուտ շահույթը՝ 2025թ. առաջին եռամսյակում վաստակելով 1,2 մլրդ դոլար, մինչդեռ ամերիկյան սուրճի ցանցի ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 740 մլն դոլար։





























