Հնդկաստանը ԱՄՆ-ին առաջարկել է երկու երկրների միջեւ առանց մաքսատուրքերի առեւտրի համաձայնագիր կնքել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք (Հնդկաստանի կառավարությունը) մեզ առաջարկել են գործարք, որտեղ բառացիորեն պատրաստ են մեզանից ոչինչ չգանձել»,- ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ եւ Կատարի գործարարների հետ հանդիպման ժամանակ:

Սպիտակ տան ղեկավարը նաեւ կոչ է արել Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկին դադարեցնել գործարանների կառուցումը Հնդկաստանում եւ արտադրությունը տեղափոխել ԱՄՆ: «Մենք տարիներ շարունակ համակերպվել ենք Չինաստանում ձեր կառուցած բոլոր գործարանների հետ: Մենք շահագրգռված չենք, որպեսզի դուք [գործարաններ] կառուցեք Հնդկաստանում»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ը մարտի 12-ից 25 տոկոսով բարձրացրել է պողպատի եւ ալյումինի արտահանման մաքսատուրքերը՝ առանց նախնական խորհրդակցությունների Հնդկաստանի հետ։ Ի պատասխան հնդկական հարցման՝ Վաշինգտոնը տեղեկացրել է, որ այդ ապրանքների արտահանման կարգավորման գծով սույն միջոցը ձեռնարկվել է «ԱՄՆ ազգային անվտանգության պաշտպանության» նպատակով։