ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ասել է, որ իր առաջնահերթությունը հակամարտություններն ավարտելն է, ոչ թե սկսելը։

«Ես, որպես նախագահ, իմ առաջնահերթությունն եմ համարում հակամարտությունների դադարեցումը, այլ ոչ թե դրանց սանձազերծումը»,- նշել է Թրամփը՝ ելույթ ունենալով Կատարում ԱՄՆ Էլ Ուդեյդի ռազմակայանի զինծառայողների առջեւ։