Հռոմի Պապ Լևոն XIV-ն այսօր Սուրբ Պետրոսի տաճարի առջև անցկացնում է իր պաշտոնակալության պատարագը, ինչը նշանավորում է նրա պապականության պաշտոնական սկիզբը, հաղորդում է NBC News-ը։

Արարողությունը սկսվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին և, ինչպես սպասվում է, կտևի մոտ 2 ժամ։

Արարողությունը բաղկացած է պատարագից և մի քանի պապական ծեսերից, ինչպիսիք են ձկնորսի մատանու հանձնումը, պալիումը տեղադրելը և կարդինալների կողմից հարգանքի տուրքի մատուցումը (օմաժ)։

Ավելի քան 150 միջազգային պատվիրակություններ՝ միապետների, նախագահների և վարչապետների գլխավորությամբ, ժամանել են Վատիկան՝ արարողությանը մասնակցելու համար։