ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաղթել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին արագ ապաքինում, այն բանից հետո, երբ վերջինիս մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի «ագրեսիվ տեսակ»։
«Մելանիան և ես խորապես վշտացած ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման լուրից։ Մենք մեր ամենաջերմ և լավագույն մաղթանքներն ենք հղում Ջիլին (նախկին նախագահի կնոջը) և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ և հաջող ապաքինում», - գրել է Թրամփը Truth Social-ում։
CNN-ը գրում է, որ հայտարարությունը ցույց է տալիս Բայդենի նկատմամբ համակրանքը, ում Թրամփը շարունակել է քննադատել և մեղադրել ճանաչողական անկման մեջ նույնիսկ 2024 թվականի ընտրություններից հետո։
Բայդենի գրասենյակը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի «ագրեսիվ տեսակ»։ Ավելին, քաղցկեղը տարածվել է նրա ոսկորների վրա։




























