Վանաձորում, հունվարի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի 19 OS 528 համարանիշի ավտոմեքենայի վարորդը թիվ 4 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու  եւ 2 տարեկան տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայրից հեռանալուց հետո նույն ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Վարդանանց եւ Բաթումիի փողոցների խաչմերուկում բախվել է «Արփի» տաքսի ծառայությանը պատկանող «Ռենո Դալյա Լոգան» մակնիշի s 7895 համարանիշի ավտոմեքենային եւ «ԳԱԶԵԼ-32213» մակնիշի 04 43L համարանիշի երթուղային միկրոավտոբուսին:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը, ուղեւորը  եւ «ԳԱԶԵԼ-32213»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Կատարվում է քննություն: