Դաղստանում անցած գիշեր առեւանգվել է Բույնախսկի վարչակազմի ղեկավար Հուսեյն Համզատովի որդուն: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, ժամը 22-ին՝ «Դրուժբա» միկրոշրջանում:

Այստեղ Մագոմեդ Շահբանովին մոտեցել են երկու անծանոթներ, եւ բռնի նստեցրել մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ:

Իրավապահների տվյալներով, ավելի ուշ հայտնաբերվել է պաշտոնյայի որդու «Վազ-2199» մեքենան, սակայն նրան առ այսօր գտնել չի հաջողվել:

Ներկա պահին ընթանում են երիտասարդի որոնման աշխատանքները: