2011 թ. հունվարի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է 434233 տրանսպորտային միջոց։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական վարչությունից: Ավելին` նույն ժամանակահատվածի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր կնքել է 306.000 տրանսպորտային միջոցի սեփականատեր, իսկ տրանսպորտային միջոցները ժամանակավորապես հաշվառումից հանելու նպատակով 12.853 սեփականատեր հաշվառման համարանիշերը եւ վկայականները հանձնել է ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ:




























