Նիկուշոր Դանը պաշտոնապես ստանձնեց Ռումինիայի նախագահի պաշտոնը այսօր՝ մայիսի 26-ին, խորհրդարանի պալատում կայացած արարողության ժամանակ, հաղորդում է HotNews-ը։ ռո

Նա երդում տվեց և որպես նախագահ արտասանեց իր առաջին ելույթը՝ ուրվագծելով իր հիմնական ուղղություններն ու առաջնահերթություններն առաջիկա տարիների համար։

«Հասարակությունն ապացուցել է, որ ինքը կենդանի է և ուժեղ։ Ռումինական պետությունը կարիք ունի հիմնարար փոփոխությունների օրենքի գերակայության շրջանակներում։ Ես ձեզ խրախուսում եմ շարունակել մասնակցել ձեր ցուցաբերած ողջ սոցիալական ուժով՝ ռումինական պետության ինստիտուտների վրա դրական ճնշում գործադրելու և դրանք բարեփոխելու համար։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ես կլինեմ նախագահ, որը բաց է հասարակության ձայնի համար և հասարակության գործընկեր», - ասաց Նիկուշոր Դանը։

Նա ներկայացրեց իր առաջնահերթությունները կրթության, առողջապահության, արդարադատության, տնտեսության, շրջակա միջավայրի և արտաքին քաղաքականության ոլորտներում։

«Սրանք են առաջիկա տարիների առաջնահերթությունները։ Ռումինիայում, սփյուռքում, Մոլդովայի Հանրապետությունում և Ռումինիայի շրջակա տարածքներում կան աշխատասեր, ազնիվ, ողջամիտ մարդիկ, կան արհեստավորներ, մասնագետներ և գործարարներ, որոնք ապացուցել են իրենց։ Մենք պետք է միասին ուղղենք այս ամբողջ էներգիան դեպի ընդհանուր բարօրություն և դեպի այն Ռումինիան, որի մասին բոլորս երազում ենք, և այս ռեսուրսներով միասին մենք չենք կարող չհաջողել», - եզրափակեց Ռումինիայի նախագահը։