Հնդկաստանն ու Պակիստանը վերջին բախումների ժամանակ «շատ հեռու» էին միջուկային ընդհարումից, քանի որ հնդկական կողմը Պակիստանի տարածքում ահաբեկչական թիրախներին հարվածել է միայն հավասարակշռված և առանց էսկալացիայի, հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։

«Ահաբեկչությունը Պակիստանում շատ բացահայտ բիզնես է, և երկու երկրների միջև միջուկային խնդրին հանգեցնող բախումների պատմությունները խրախուսում են այնպիսի սարսափելի արարքներ, ինչպիսին է ահաբեկչությունը», - Գերմանիա կատարած իր նոր ավարտված այցի ժամանակ Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ջայշանքարը։ Հարցին, թե որքան մոտ էին Հնդկաստանն ու Պակիստանը միջուկային հակամարտությանը, նա պատասխանել է. «Շատ, շատ հեռու... Մենք ահաբեկիչների թիրախներ ունենք։ Դրանք շատ կշռադատված, ուշադիր մտածված և ոչ թե սրող քայլեր էին»։ Ջայշանկարը, որը անցյալ շաբաթ այցելել էր Նիդեռլանդներ, Դանիա և Գերմանիա՝ իր զրուցակիցներին տեղեկացնելու Պակիստանում ահաբեկչական թիրախների վրա Հնդկաստանի իրականացրած հարվածների մասին, հայտարարասել է, որ «միջուկային մակարդակին երբեք չի հասել»։

«Կարծիք կա, որ աշխարհի մեր մասում տեղի ունեցող ամեն ինչ ուղղակիորեն հանգեցնում է միջուկային խնդրի։ Դա ինձ շատ է անհանգստացնում, քանի որ խրախուսում է այնպիսի սարսափելի գործողություններ, ինչպիսին է ահաբեկչությունը», -շեշտել է նա։

Հնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ «ցանկացած ոք, որը կույր չէ, կարող է տեսնել», որ Պակիստանի քաղաքներում բացահայտորեն գործում են ահաբեկչական կազմակերպությունները:  

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ահաբեկչական կազմակերպությունների ցանկը լի է պակիստանյան անուններով և տեղանուններով, և հենց դրանք են այն վայրերը, որոնք մենք թիրախավորում ենք... Պակիստանում ահաբեկչությունը շատ բաց բիզնես է։ Բիզնես, որն աջակցում, ֆինանսավորում, կազմակերպում և օգտագործում են նրանց պետությունն ու զինված ուժերը», -հավելել է նա