Երկուշաբթի ֆրանսիական և միջազգային լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը շաբաթավերջին Վիետնամում վայրէջք կատարելիս հարվածում ամուսնու դեմքին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է այն ենթադրությունները, որ աշխարհի տեսախցիկներն, ըստ ամենայնի, արձանագրել են ընտանեկան վեճը՝ հայտարարելով, որ իրենք պարզապես «գժուություններ էին անւմ», գրում է France 24-ը։
Երկուշաբթի օրը ֆրանսիական լրատվամիջոցները փորձել են վերծանել փոխգործողությունը, որն տեսախցիկներն արձանագրել էին ինքնաթիռի բացված դռան տեսարանը, երբ զույգը կիրակի օրը իջնում էր Հանոյում՝ Հարավարևելյան Ասիայով շրջագայությունը սկսելու համար։
Ավելի ուշ Մակրոնը լրագրողներին պատմել է, որ 2007 թվականից ամուսնացած իրենց զույգը, որոնք հանդիպել էին ավագ դպրոցում, որտեղ ինքը սովորել է, և որտեղ կինն ուսուցչուհի էր, պարզապես կատակում էր։
«Մենք գժություններ էինք անում, իրականում ես ու կինս կատակում էինք», -ասել է նա՝ հավելելով, որ միջադեպը չափազանցված է։
«Սա մի տեսակ համամոլորակային աղետի է վերածվում», -ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նա հավելել է, որ այլ տեսանյութեր սխալ են մեկնաբանվել, օրինակ՝ այն տեսանյութերը, որտեղ նա ենթադրաբար կոկաինի տոպրակ է կիսում կամ բախվում է Թուրքիայի նախագահի հետ։ «Այդ ամենը ճիշտ չէ։ Բոլորը պետք է հանգստանան», -նշել է Մակրոնը։
Նրա գրասենյակն ավելի վաղ նմանատիպ պարզաբանում էր արել։
«Դա այն պահն էր, երբ նախագահը և նրա կինը ուղևորության մեկնարկից առաջ վերջին անգամ հանգստանում ու և զվարճանում էին, - նշել էր Մակրնի գրասենյակը։ -Դա բավարար էր դավադրության տեսությունը հաստատելու համար»:





























