«Խայտառակ հարձակում վրաց ժողովրդի և վրացական պետության վրա նրանց ազգային տոնի ժամանակ»։ Իր Ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի վարչապետ Պապուաշվիլին՝ հրապարակելով Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ Մակրոնի, Տուսկի և Մերցի համատեղ ուղերձը ։
Եվրոպական առաջնորդների նամակում, մասնավորապես, նշվում է, որ նրանք աջակցում են վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին։
«Այդ ձգտումներն արտացոլում են եվրոպական ընտանիքի մաս լինելու նրա ցանկությունը։ Այդ առումով խստորեն դատապարտում ենք վրացական իշխանությունների գործողությունները, որոնք հանգեցնում են ժողովրդավարական նորմերի նահանջի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կառավարության քննադատների վրա հարձակումների։ Պետք է երաշխավորվի խոսքի և հավաքների ազատությունը։ Ուժի չափազանց կիրառման մասին հաղորդագրությունները մանրակրկիտ հետաքննություն պահանջում են։ Եվրոպական չափանիշներին հակասող օրենքները պետք է վերանայվեն, իսկ անհրաժեշտ բարեփոխումների գործընթացն ահնրաժեշտ է վերականգնել։
Վրաստանի իշխանությունները պետք է վերականգնեն երկխոսությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ։ Վրաստանի ժողովուրդը չպետք է զրկվի այն հնարավորություններից, որոնք ընձեռում է երկրի եվրոպական ուղին», -ասված է նամակում։





























