Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեքշաբթի ասել է, որ ակնկալվում է, որ Ուկրաինայում պատերազմը կշարունակվի բանակցությունների հարցում Ռուսաստանի դժկամության պատճառով, հայտնել է Reuters-ը։

«Պատերազմները սովորաբար ավարտվում են մեկ կամ երկու կողմերի տնտեսական կամ ռազմական հյուծվածության պատճառով, եւ այս պատերազմում մենք ակնհայտորեն դեռ հեռու ենք դրան (այդ իրավիճակին) հասնելուց»,- ասել է Մերցը Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ Տուրկուում կայացած համատեղ ասուլիսում։

«Այսպիսով, մենք կարող ենք ստիպված լինել ավելի երկար պատրաստվել»,- ավելացրել է Մերցը: