Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցելով Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Փաստաթուղթը հրապարակվել է ուրբաթ՝ հունիսի 6-ին, Հյուսիսատլանտյան դաշինքի հունիսի 24-26-ը Հաագայում անցկացվելիք գագաթնաժողովից առաջ։

Երեք երկրների օրենսդիրների կարծիքով՝ «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն ավելի արդյունավետ և ամուր հիմք կստեղծի եվրաատլանտյան անվտանգությունն ապահովելու համար», -նշվում է հայտարարության մեջ։ Դրանում հիշեցվում է Բուխարեստի (2008), Վիլնյուսի (2023) և Վաշինգտոնի (2024) գագաթնաժողովների ժամանակ Կիևին ցուցաբերած դաշինքի աջակցությունը։

«Մենք կոչ ենք անում Հաագայում անցկացվելիք 2025 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կոնկրետ քաղաքական քայլեր ձեռնարկել, որոնք կհարթեն Ուկրաինայի անդամակցության ճանապարհը Դաշինքին», -նշվում է փաստաթղթում։

Երեք երկրները ցանկանում են նաև խթանել Ուկրաինայի հրավերը Համատեղ արշավախմբային ուժերին (Joint Expeditionary Force, JEF): Դրանք հիմնադրվել են 2014 թվականին, ներառում են տասը երկիր՝ Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ և Շվեդիա, և արդյունավետորեն ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերն են։ Նրանց հիմնական տարածաշրջանային ուշադրության կենտրոնում են Արկտիկական, Հյուսիսատլանտյան և Բալթիկ ծովի տարածաշրջանները։ Էստոնիան, Լատվիան և Լիտվան կարծում են, որ Ուկրաինայի անդակամցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին կլինի «նշանակալի քայլ տարածաշրջանային անվտանգության ոլորտում ինտեգրման խորացման ուղղությամբ»։  

Տալլինը, Ռիգան և Վիլնյուսը ևս պատրաստ են աջակցել Ուկրաինայի անդամակցությանը Եվրոպական Միությանը՝ նպատակ ունենալով ավարտել անդամակցության բանակցությունները և Կիևին ընդունել որպես լիիրավ անդամ մինչև 2030 թվականի հունվարի 1-ը։

Հայտարարության հեղինակները միաժամանակ ցանկանում են շարունակել դիվանագիտական ​​և քաղաքական ջանքերը՝ Ռուսաստանին միջազգային կազմակերպություններում մեկուսացնելու, պատժամիջոցների ռեժիմը խստացնելու և «Ուկրաինայի դեմ կատարված հանցագործությունների համար լիակատար իրավական և քաղաքական պատասխանատվություն» ապահովելու համար։