Ֆլորիդայում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկանից՝ դանակով հարձակվելով նրա վրա, գրում է New York Post-ը։
«Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», -ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավարկել է այն պահին, երբ գիշատիչը գողացել է նրա որսը, այդ ժամանակ կապիտանը որոշել է «դաս տալ» շնաձկանը՝ հույս ունենալով, որ մեկ առանձնյակի հախից գալով մյուս շնաձկները կվախենան։
Ֆլորիդայի ձկների և վայրի բնության պահպանության հանձնաժողովին բողոք ներկայացնելուց հետո Գարեթին մեղադրանք է առաջադրվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Պարզվել է, որ նա նավի նավապետի անհրաժեշտ արտոնագիր էլ չի ունեցել։




























