2026թ. հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների համար ռուսերենի՝ որպես օտար լեզվի, Ռուսաստանի պատմության եւ Ռուսաստանի օրենսդրության հիմունքների քննությունները կանցկացվեն բացառապես համակարգչային եւ հեռավար տեխնոլոգիաների միջոցով, հայտնել է կրթության եւ գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլեւսկին, փոխանցել է ՌԲԿ-ն։

Նա հայտնել է, որ Տոմսկի պետական ​​համալսարանի եւ «Յանդեքս» IT ընկերության համատեղ մշակած թվային հարթակն այժմ գործում է փորձնական ռեժիմով։

«Մենք շարժվում ենք դեպի գիտելիքների գնահատում արհեստական​​բանականության տեխնոլոգիաների միջոցով՝ բացառելով մարդկային գործոնը»,- նշել է Մոգիլեւսկին։ Նրա խոսքով՝ համակարգն արդեն իսկ ցույց է տալիս բանավոր պատասխանների գնահատման 87 տոկոս ճշգրտություն։

Բացի այդ, քննարկվում է քննության բանավոր մաս ներդնելու հնարավորությունը: Մոգիլեւսկին ավելացրել է, որ մայիսին կառավարությունը հաստատել է թեստավորման կարգի փոփոխությունները, որոնց համաձայն՝ վերահսկիչ-չափիչ նյութերը պետք է թարմացվեն առնվազն ամիսը մեկ անգամ: