Արարատի մարզում, այսօր` հունվարի 13-ին, Գեղանիստ գյուղի 2-րդ փողոցին հարակից` Հրազդան գետում տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 3 հրշեջ-փրկարար` հրամանատարի գլխավորությամբ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել եւ «1-03» ծառայության աշխատակիցներին հանձնել Երեւանի բնակիչ` 70-ամյա Յուրա Գրիգորյանի դին: