NEWS.am-ի տեղեկություններով, հունվարի 12-ի կեսօրին, ինքնասպանություն է գործել «Հայփոստ» ՓԲԸ-ի Աբովյանի մասնաճյուղի ավագ գանձապահ Անդրանիկ Մանուկյանը:

Մեզ ուշագրավ մանրամասներ են հատնի դարձել նրա ինքնասպանության վերաբերյալ: Ըստ այդմ, վերջինիս գտել են Աբովյան-Ջրաբեր ճանապարհահատվածին` ծառերի տակ ընկած: Տեղափոխելով Աբովյանի հիվանդանոց՝ պարզվել է, որ նա մի քանի շիշ էսենցիայի լուծույթ է խմել: Ա. Մանուկյանին երեկ երեկոյան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Սակայն ուշագրավը բացահայտումներն են իր աշխատանքի հետ կապված: Նույն օրը երեկոյան, երբ տարածվել է նրա ինքնասպանության լուրը, «Հայփոստի» ղեկավարությունը հանձնաժողով է կազմել եւ գույքագրում կատարել դրամարկղում, որի ընթացքում Անդրանիկ Մանուկյանի մոտ 17 միլիոն դրամի պակասորդ է հայտնաբերել:

Մեզ հասած տեղեկություններով, վերջինս չի անցել սոցապի չարաշահումների առթով հարուցված քրեական գործով: Նշենք, որ Մանուկյանը 49-50 տարեկան է: