Այսօր` հունվարի 13-ին, ժամը 13:50-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը, Տիգրան Մեծ եւ Տերյան փողոցների խաչմերուկում` կենտրոնական փոստի դիմաց միմյանց են բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի 18 ԼՕ 644 համարանիշի եւ «Միթսուբիշի» մակնիշի 24 ՏՕ 854 համարանիշի մեքենաները: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Վթարի արդյունքում երկու մեքենաներն էլ լուրջ տուժել են. «Մերսեդեսի» դեպքում վնասվել է միայն առաջամասը, իսկ ահա «Միթսուբիշիի» հետնամասը եւ կողքն ամբողջությամբ ջարդվել են:
Վթարից կարելի էր եզրակացել, որ «Միթսուբիշին» հարվածից հետո բախվել է նաեւ էլեկտրասյանը: Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Լոռիի մարզի ճանապարհային ոստիկանները, հետաքննությունն իրականացնում է Լոռիի ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Արայիկ Սաֆարյանը:
Դեպքի վայրում հավաքվել են մեծ թվով հետաքրքրասեր քաղաքացիներ:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























