Այսօր Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարելի է իդեալական համարել: Այս մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Սահակաշվիլին ու Էրդողանը միասին դիմավորել են ծովահենների գերությունից ազատված վրացի եւ թուրք նավաստիներին, որոնք Քենիայից ժամանել են Թուրքիա:
Ինչպես հաղորդում է թուրքական TRT Нaber հեռուստաալիքը, Սահակաշվիլին պատմել է, որ Էրդողանի հետ քննարկել է առեւտրա-տնտեսական համագործակցության հարցեր: Քննարկվել է նաեւ նոր սահմանապահ անցակետ բացելու հարցը, որպեսզի թեթեւացնի երկրների միջեւ տեղաշարժը:
Տարածաշրջանի ռազմավարական կարեւորության նախագծերից մեկն, ըստ նրա, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի համատեղ նախագիծն է: «Վրաց-թուրքական հարաբերությունները այսուհետ եւս կզարգանան»,-ասել է Սահակաշվիլին:




























