Գեղարքունիքի մարզից, հունվարի 13-ին, ժամը 20:40-ին, ահազանգ է ստացվել, որ մարդատար ու բեռնատար ավտոմեքենաները Սելիմի լեռնանցքում առատ ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ճանապարհը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել «Մարտունիի ՃՃՇ» ընկերության 1 միավոր տեխնիկա:

Տեղում պարզվել է, որ «ԿԱՄԱԶ» մակնիշի 39 ԼԼ 336 համարանիշի բեռնատար ավտոմեքենան անսարքության պատճառով խցանել է ճանապարհը: Մինչեւ «Մարտունիի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների դեպքի վայր հասնելը մարդատար ավտոմեքենաները տեղի ուժերով դուրս են բերվել երթեւեկելի հատված: ՃՃՇ-ի աշխատակիցների աշխատանքի արդյունքում «Հունդայի» մակնիշի 867 ԼՕ 22 համարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է բերվել ձնակույտից: