Հայաստանի արտգործնախարարությունը պարզում է` եղել են արդյոք Հայաստանի քաղաքացիներ իտալական «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի վրա: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Զրուցակիցը նշեց, որ նախնական տվյալներով, նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել:
Հիշեցնենք, որ իտալական զբոսանավն աղետի էր ենթարկվել հունվարի 14-ի գիշերը: Նավի վրա գտնվել է ավելի քան 4.2 հազ. զբոսաշրջիկ եւ անձնակազմի անդամներ: Տվյալ պահին հաստատվել է 3 մարդու մահվան փաստը, 40 մարդ տուժել է, փրկարարները որոնում են անհայտ կորած 70 հոգու: Հայտնի է, որ նավի վրա, բացի եվրոպացիներից, եղել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի քաղաքացիներ:



























