Չինաստանի Առևտրի նախարարության և Չժեցզյան մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների ԶԼՄ ներկայացուցիչների համար միջազգային սեմինարի շրջանակում լրագրողները այցելել են Սիհու լիճ։ Մասնակիցների թվում են եղել նաև Հայաստանից ժամանած պատվիրակությունը, որի կազմում են եղել նաև NEWS.am լրատվական գործակալության լրագրողները, որոնք գործուղվել են Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ:

1.JPG (28 KB)

Չինաստանի Հանչժոու քաղաքում գտնվող Արևմտյան լիճը կամ Սիհու լիճը, որը երկրի ամենահայտնի և այցելվող վայրերից մեկն է, շարունակում է գրավել զբոսաշրջիկների և հետազոտողների ամբողջ աշխարհից: Գտնվելով Հանչժոուի կենտրոնում՝ լիճը ճանաչվում է որպես դասական չինական լանդշաֆտային արվեստի գլուխգործոց և 2011 թվականից ի վեր ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

2.JPG (56 KB)

3.JPG (32 KB)

Ավելի քան 6 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող ջրամբարը հայտնի է ոչ միայն իր բնական ներդաշնակությամբ, այլև հարուստ մշակութային ժառանգությամբ։ Այնտեղ են գտնվում տասնյակ պատմական վայրեր, այդ թվում՝ Լեյֆենգի տաճարը, Սու և Բայի ամբարտակները, ինչպես նաև «Լուսնի երեք արտացոլումների» քարե աշտարակները։

4.JPG (32 KB)

Լճի հետ կապված են բազմաթիվ առասպելներ և լեգենդներ։ Դրանցից ամենահայտնին Սպիտակ օձի պատմությունն է, որը պատմում է կանացի կերպարանքով անմահ ոգուև հասարակ երիտասարդի՝ Սյու Սիանի սիրո մասին։ Մեկ այլ լեգենդ պատմում է, թե ինչպես է վիշապների ձեռքից ընկած երկնային նեֆրիտե գունդը վերածվել Սիհուի, իսկ պահապանները դարձել են լիճը շրջապատող լեռնաշղթաները։

5.JPG (28 KB)

Այսօր Սիհուն մնում է Չինաստանի կարևոր մշակութային խորհրդանիշ, ինչպես նաև ներքին և միջազգային զբոսաշրջության հիմնական ուղղություն։

6.JPG (65 KB)

Մարիա Ասատրյան, Պարույր Սինյավսկի՝ Հանչժոուից