ՉԺՀ առևտրի նախարարության և Չժեցզյանի մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների համար միջազգային սեմինարի շրջանակում լրագրողներն այցելել են Ցզինհուայի պատմության թանգարան։ Մասնակիցների թվում էր նաև Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին NEWS.am լրատվական գործակալության լրագրողները՝ գործուղված Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ։
Ցզինհուա քաղաքի սրտում՝ Հին քաղաքի և շքեղ «Տասը հազար Բուդդաների» պագոդայի միջև, գտնվում է Պատմության թանգարանը։
ՉԺՀ Չժեցզյան նահանգի Ցզինհուայի պատմության թանգարանը հայտնի է իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։ Թանգարանը նորագույն տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն է օգտագործում՝ իր ցուցանմուշների մթնոլորտը փոխանցելու համար։
Ցզինհուայի պատմության թանգարանը քաղաքի կարևոր մշակութային հաստատություններից է, որտեղ պահվում և ցուցադրվում են պատմությունն ու մշակույթն արտացոլող ցուցանմուշներ։
Թանգարանում ներկայացված են Ցզինհուայի պատմության տարբեր ժամանակաշրջաններն արտացոլող ցուցանմուշներ, այդ թվում՝ հնագիտական գտածոներ, արվեստի գործեր, կենցաղային իրեր և այլ պատմական արտեֆակտներ։ Ցզինհուան հայտնի է որպես ազգային պատմամշակութային քաղաք՝ հարուստ ժառանգությամբ։
Պարույր Սինյավսկի, Մարիա Ասատրյան՝ Ցզինհուայից