Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող վրացի զինծառյողներին կոչ է արել անմիջապես վերադառնալ Աֆղանստանից: Վերջին 2 օրերին վրացական կողմը զոհեր է ունեցել` սպանել են 2 զինծառայողի, եւ Աֆղանստանում վրացական զոհերի ընդհանուր թիվը կազմել է 12:

«Պետք է վերջ տրվեն այդ անիմաստ զոհերը: Ես հույս ունեի, որ Ամերիկայի զորքերը Աֆղանստանից դուրս բերելուց հետո մեր իշխանությունները կհասկանային, որ մենք անելիք չունենք օտար պատերազմում», - «Ասավալ-դասավալի» թերթին հայտնել է Շեւարդնաձեն:

Խորհրդային Միության ԱԳՆ-ի նախկին ղեկավարը հայտարարել է, որ ամերիկացիներն էլ պատերազմ չեն ուզում, նրանք ուզում են պատերազմել օտար ձեռքերով: Նա ենթադրել է, որ գուցե Վրաստանի իշխանությունները «զենք են ակնկալում Ամերիկայից, բայց դրա վրա հույս դնել չի կարելի»:  «Դա չի կարելի արդարացնել նաեւ նրանով, որ ՆԱՏՕ-ն մեզ համար դուռ կբացի», - ասել է նա:

Շեւարդնաձեն կարծում է նաեւ, որ Վրաստանի մասնակցությունը տվյալ գործողություններին եւ զինծառայողների քանակի աճը ոչ միայն իշխանությունների սխալն է, այլեւ հանցագործություն սեփական երկրի նկատմամբ:

Վրաստաննն Աֆղանստանում այս տարի 750 մարդով կավելացնի զինծառայողների քանակը, որը կազմում է շուրջ 1000 մարդ: Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող այն երկիրը, որն այս գործողություններում ունի ամենամեծ քանակությունը, գրում է «Վզգլյադ» թերթը: