Արագածոտնի մարզում` Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում, հունվարի 15-ին, ժամը 12:00-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի («Նիվա») 24 ԼՍ 436 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով Քասախ գյուղի բնակիչներ՝ վարորդ, 28-ամյա Սամվել Սարիբեկյանը, ուղեւորներ` 53-ամյա Վաչագան Սարիբեկյանը եւ 50-ամյա Անժելա Մանուկյանը թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել: