Հունվարի 17-ին Արաբկիր համայնքի Տիգրանյան փողոցում գտնվող «ՆԻԿՕ» կահույքի խանութի մոտ կրակոցներ են հնչել: Վնասվել են սրահի ապակիները:
Դեպքի առնչությամբ ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանների օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16:45–ի սահմաններում Տիգրանյան փողոցում գտնվող «ՆԻԿՕ» կահույքի սրահի մոտ, անհայտ անձինք վիճաբանել են ու կրակոցներ արձակել:
Դեպքի վայրից հայտնաբերվել է 10-ից ավելի պարկուճ: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, կրակոցներից վնասվել է կահույքի սրահի ցուցափեղկի ապակին: Վիճաբանության մասնակիցները վնասվածքներ չեն ստացել: Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Ի դեպ, NEWS.am-ի տեղեկություններով կռվին մասնակցել է նաեւ «ՆԻԿՕ» խանութի սեփականատիրոջ եղբոր որդին:





























