Վանաձորում, երեկ` հունվարի 17-ին դանակահարություն է տեղի ունեցել: Ինչպես NEWS.am-ին հայտնում է Վանաձորի մեր թղթակիցը, դեպքը տեղի է ունեցել թիվ 20 միջնակարգ դպրոցում: 9-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Էրիկ Հարությունյանը դասի ժամանակ վիճաբանել է համադասարանցի Հայկ Ղարագյոզյանի հետ, ապա դանակով հարվածել վերջինիս աջ ազդրին ու պատճառել մարմնական վնասվածք: Վնասվածքը լուրջ չլինելու պատճառով տուժողը հիվանդանոց չի տեղափոխվել:
Մեր տեղեկություններով` վիճաբանությունը սկսվել է վառարանը վառելու պատճառով:
NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության Վանաձորի բաժնի հետաքննության բաժանմունքի պետ Արթուր Սարգսյանն ասաց, որ տուժողի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ հանցագործության գործիք հանդիսացող դանակն ուղարկվել է քրեագիտական փորձաքննության:
Դեպքի առթիվ ոստիկանության Վանաձորի բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























