ՀՀԿ-ական պատգամավոր գործարար Առաքել Մովսիսյանը («Շմայս») կանի այնպես, ինչպես իրեն կասի ՀՀԿ-ն ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Առաքել Մովսիսյանը, արձագանքելով իր պատգամավոր առաջադրվելու մասին հարցին:

Հիշեցենք, որ վերջինս առավել հայտնի դարձավ ԱԺ նիստերի դահլիճում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին «հայվան» ասելուց հետո: 

«Ոնց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ նրա նախագահը կորոշեն այնպես էլ կանեմ: Ես բաց եմ ասում, ոնց կասեն, այնպես էլ կանեմ»,-ասաց նա: Իսկ հարցին, թե ինքն անձամբ առաջադրվելու ցանկություն ունի՞, «Շմայսը» պատասխանեց. «Դեռ չեն ասել, հետեւաբար էլ չեմ շարունակում»: