ԱՄՆ նախագահ Թրամփը պաշտպանում է ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելին՝ նշելով, որ իրավապահ մարմինները մանրակրկիտ հետաքննություն են անցկացնում Չարլի Քըրքի սպանության գործով, հաղորդում է CNN-ը։
«Քեշ, նայեք, թե ինչ արեց նա այդ սարսափելի մարդու հետ, որին հենց նոր բռնեց։ Նա դա արեց երկու օրում»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ վստահում է «վարչակազմի բոլոր անդամներին»՝ այն անվանելով «երբևէ ձևավորված լավագույն վարչակազմը»։
Պատելն այսօր ցուցմունք է տվել Կապիտոլիումում, որտեղ նրան հարցաքննում են ՀԴԲ-ում իր ղեկավարության մասին, այդ թվում՝ իր որոշման մասին՝ վաղաժամ հայտարարելու, որ գործակալությունը ձերբակալել է Քըրքի սպանության մեջ կասկածյալի. հայտարարություն, որը ժամեր անց նա ստիպված էր հերքել։
Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Թրամփը պաշտպանել է նաև գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին՝ հայտարարելով, որ նա «անհավանական աշխատանք» է կատարել։
Բոնդին այս շաբաթվա սկզբին քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ վարչակազմը կհետապնդի մարդկանց «ատելություն հրահրելու» համար, ինչը առաջացրել էր երկու կողմերի բացասական արձագանքը։




























