Land Rover-ը պատրաստվում է թողարկել երկար քննարկվող, բայց դեռևս ոչ պաշտոնապես հայտարարված, հավաք, ավելի մատչելի Defender մոդելը, որը կարող է վաճառքի հանվել մոտ 2027 թվականին, գրում է Autocar-ը։
Արտաքինից նոր Baby Defender-ը կպահպանի դասական Defender-ի որոշ առանձնահատկություններ (մեծ չափսեր, անկյունային ձևեր), բայց կլինի ավելի փոքր, ցածր և պակաս կենտրոնացած էքստրեմալ ամենագնացի հնարավորությունների վրա, ինչը նշանակում է, որ այն, ինչպես ավելի մեծ տարբերակները, այնքան էլ հարմար չի լինի անհարթ ճանապարհների և արտաճանապարհային պայմանների համար։
Կան ենթադրություններ, որ ավտոմեքենան կկոչվի «Defender Sport»՝ անվանում, որն արդեն օգտագործվում է Land Rover-ի շարքում՝ ավելի «քաղաքացիական», ճանապարհային մոդելների համար (օրինակ՝ Discovery Sport, Range Rover Sport):
Քննարկվում է նաև «80» համարակալման համակարգ, որը ցույց է տալիս, որ այս տարբերակը կարգավիճակով/չափսերով ավելի ցածր է, քան 90, 110 և 130 համարներով վաճառվող Defender-ի ավելի մեծ մոդելները։
Baby Defender-ը կարող է փոխարինել շարքի հնացած մոդել Discovery Sport-ին, որն այժմ վաճառվում է միայն որպես մացվող հիբրիդ (plug-in hybrid), և թարմացման կարիք ունի։
Տեխնիկական առումով, նոր Defender-ը կկառուցվի նոր EMA (Explorative Modular Architecture) հարթակի վրա՝ մի քանի մոդելների համար նախատեսված ամրաշրջանակ /կառուցվածքային շրջանակ, որը տեղավորում է տարբեր տեսակի շարժիչներ, դրանց թվում՝ էլեկտրական շարժիչներ։
Այս հարթակի ավտոմեքենաները հասանելի կլինեն կամ լիովին էլեկտրական (EV- electric vehicle) կամ հիբրիդային/ավանդական ներքին այրման շարժիչներով (ICE- internal combustion engine): Դա պայմանավորված է նրանով, որ էլեկտրական ավտոմեքենաների պահանջարկը դեռևս անհավասար է, և Land Rover-ը ցանկանում է տարբեր շուկաներ ընդգրկել։
Չափերը մոտավորապես հետևյալն են. 4,6 մետր երկարություն, մոտ 2,0 մետր լայնություն և 1,8 մետրից պակաս բարձրություն։
Համեմատության համար. մոդելն ավելի մոտ է Skoda Kodiaq-ի կամ Dacia Bigster-ի նման ընտանեկան գործնական սպորտային ավտոմեքենայի (sport utility vehicle, SUV) չափսերին։
Արտադրությունը կկազմակերպվի Մեծ Բրիտանիայի Մերսիսայդ քաղաքի Halewood գործարանում, որը վերանորոգվում է (մոտավորապես 500 միլիոն ֆունտ ստեռլինգ ներդրումով)՝ էլեկտրական ավտոմեքենաների արտադրությանը նախապատրաստելու համար: Մարտկոցները, հավանաբար, կմատակարարվեն JLR-ի մայր ընկերությանը՝ Tata-ին պատկանող Սոմերսեթի նոր գործարանից:
Ընկերությունը քննարկում է զանազան տարբերակներ. Չի բացառվում, որ ներքին այրման շարժիչով տարբերակ կառաջարկվի՝ գրավելու համար այն գնորդներին, ովքեր դեռ պատրաստ չեն անցնել էլեկտրական ավտոմեքենաների:





























