Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, հ ունվարի 25-ին, ժամը 20.30-ին,

թմրամիջոց պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել Նորապատ գյուղի 20-ամյա մի բնակչի եւ նախկինում դատապարտված նրա երկու ուղեւորներին, որոնցից մեկը՝ կին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ կնոջ կրծկալից հայտնաբերվել է 2 փաթեթ, մեկում՝ 4,7գ, մյուսում՝ 6,2 գ կանեփանման զանգված:

Կինը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել ոմն Յուրոյից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ձեռնարկվում են միջոցառումներ Յուրոյի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: