Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական նստավայր մտնելու փորձ կատարած ցուցարարների խմբի կողմից կազմակերպված բողոքի ակցիայի 13 մասնակցի ձերբակալման մասին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Հետաքննությունը նշում է միայն անունների սկզբնատառերը՝ Թ.Մ., Ա.Ն., Դ.Ժ., Բ.Մ., Ա.Գ., Է.Շ., Գ.Ռ., Վ.Պ., Դ.Ս., Մ.Մ., Ա.Խ., Կ.Մ. և Ս.Մ.:
Ոստիկանությունը որոնում է ևս երկու անձի, որոնք թաքնվում են հետաքննությունից, հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարխվելիձեն։
Բողոքի ակցիայի կազմակերպչական կոմիտեի հինգ անդամներ նախկինում ձերբակալվել էին իշխանության բռնի փոփոխության կոչերի, խմբային բռնություն կազմակերպելու, գույքը վնասելու և ռազմավարական օբյեկտը արգելափակելու համար։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ամբողջ Վրաստանում հատուկ գործողություն է անցկացվում, որի նպատակն է ձերբակալել հոկտեմբերի 4-ի հանրահավաքին ներկա գտնված «հանցագործներին»։ Վարչապետը հայտարարել է հետագա ձերբակալությունների մասին։ Նրա խոսքով՝ միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի «ոչ ոք չհամարձակվի վեցերորդ հեղափոխությանը»։





























